Լուրեր

«Նաիրիտ» գործարանի մոտ գրենական պիտույքների պահեստ է այրվել

Հրդեհ է բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել ...

Կարդալ ավելին »

11 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ)։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ...

Կարդալ ավելին »

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի ժամը 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

1990-ականներին ապամոնտաժված Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին:Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետրոյի Գործարանային կայարանի հարակից հատվածում՝ Աշխատանքի հրապարակի տարածքի բարեկարգումից հետո,  ըստ առաջարկվող տարբերակի, քանդակը ...

Կարդալ ավելին »

«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը կալանավորվել է

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային ...

Կարդալ ավելին »

Շինարարությունը՝ տնտեսության զարգացման կարևոր օղակ. Երևանում նշվեց Շինարարի օրը

Շինարարի օրվա առթիվ օգոստոսի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն և Շինարարների միությունը մեկ հարկի տակ էին համախմբել վաստակաշատ և երիտասարդ շինարարների, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, որոնք փաստեցին՝ տնտեսության առաջընթացի ապահովման կարևորագույն ցուցիչներից մեկը շինարարության զարգացումն է: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ընդգծեց՝ կիսամյակի տվյալներով՝ ոլորտում աճը կազմում է 17 տոկոս: «Դինամիկան նկատելի է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերում: ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներն աճել են. 11-08-23

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 32473.65 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2303.51 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 2.01%-ով և կազմել 3189.25 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 19075.19 կետ:

Կարդալ ավելին »

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 49 մլն 472 հազար դրամ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ և կեղծել պաշտոնական փաստաթղթեր: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիի մերձակայքում նավթի արդյունահանում են սկսել արդի տեխնոլոգիաներով

Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա՝ Մտիսձիրի ավանի մոտ գտնվող հանքավայրում նավթի և գազի արդյունահանման ցուցանիշները գրեթե կրկնապատիկ աճել են։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Նշվում է, որ ցուցանիշների կրկնապատիկ աճը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ հանքավայրը շահագործող Block Energy ընկերությունն օգտագործում է հորիզոնական հորատանցքերի տեխնոլոգիա։ Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության ...

Կարդալ ավելին »
ajax-loader