Արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիմնվելով ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքների վրա: Հայտարարության մեջ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանի որոշ մարզերում նախատեսվում է զբոսաշրջային հեռանկարային կլաստերներ ստեղծել
Գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում զարգացնելու նպատակով Արենին, Դիլիջանը, Դվինը, Գյումրին, Ջերմուկը, Գորիսը և Եղեգիսը նախատեսում է վերածել զբոսաշրջային լուրջ կլաստերների։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր՝ վարկային համաձայնագրի ...
Կարդալ ավելին »Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է. ՔԿ
Ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա ...
Կարդալ ավելին »Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցվի
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ «Նախագծով նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող 57․7 հեկտար ընդհանուր ...
Կարդալ ավելին »9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ «Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն կոչ է արել հութիներին անհապաղ ազատ արձակել Eternity C նավի անձնակազմին
մենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», – նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել ...
Կարդալ ավելին »«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով՝ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Շիրակի համայնքները 2025-ին ներկայացրել են սուբվենցիոն 38 ծրագիր
Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն 584 հազար 880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով: Ծրագրերով ...
Կարդալ ավելին »Վեդու Արարատյան փողոցի տներից մեկի բակում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 10/07/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.10%-ով և կազմել 68.31 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 70.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ