Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրին։ Վարկային համաձայնագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն 500 հազար եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը
Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Լայն թափով ընթանում են Ագարակից Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքները։ Նախկինում Նռնաձորը, Մեղրին և Ագարակն իրար կապող ճանապարհ չենք ունեցել։ Երկաթգծերի հանելուց հետո որպես ճանապարհ ծառայել է գրունտային ճանապարհը, որը երթևեկության համար այնքան էլ ...
Կարդալ ավելին »4 երիտասարդ գիտնականներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 4 երիտասարդ գիտնականների։ Նրանք են՝ Արման Տիգրանի Սարգսյանը, Դավիթ Զավենի Մարկոսյանը, Կամո Անդրանիկի Դավթյանը, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանը Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող և Հայաստանում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ ...
Կարդալ ավելին »Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու թատրոնից անժամկետ հանձնվել է համայնքին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ից հետ վերցնել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին։ Այս որոշումը պայմանավորված է «Սարերում» որմնանկարի /հանրապետական նշանակության հուշարձան/ անվտանգ պահպանությունն ապահովելու և պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման մեջ ասվում է, որ Որմնանկարը 2016–ին կառավարության որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ...
Կարդալ ավելին »Նոր սարքավորումներով օդի աղտոտվածության տվյալներն online կներկայացվեն հանրությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին։ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոտմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Տավուշում և Լոռիում 19 ընտանիք հեղեղումներից հետո չi ստացել փոխհատուցում. կառավարությունը հատկացրեց 6,6 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց 6,6 մլն դրամ տրամադրելՀՀ Լոռուև Տավուշի մարզերում 2024–ի մայիսի 25-26-ին հեղեղումներիպատճառով հայտարարվածաղետի գոտիների տարածքներումգյուղատնտեսության ոլորտումբնակչությանը պատճառված վնասիաջակցության տրամադրումմիջոցառմանը։ Միջոցառման իրականացմանհամար ոչ ֆինանսականցուցանիշ է սահմանվելաջակցություն ստացող տնտեսավարողներիթիվը՝ 19 շահառու։ Հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած ...
Կարդալ ավելին »Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Փաշինյանի և Ալիևի բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին։ Դրանք տեւել են մոտ 5 ժամ։ Ավելի վաղ Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այնուհետեւ այն ընդմիջվել է 30 րոպեով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ...
Կարդալ ավելին »Չեխիան արգելել է պետական մարմիններում DeepSeek AI-ի կիրառումը
Չեխիան կիբերանվտանգության նկատառումներից ելնելով արգելել է պետական կառավարման մարմիններում արհեստական բանականության հիման վրա աշխատող չինական DeepSeek ստարտափի որևէ արտադրանքի օգտագործումը։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ նման որոշում է կայացվել կիբերանվտանգության հարցերով ազգային ընկերության կողմից ստացված նախազգուշացումից հետո։ Մասնավորապես նշվել է, որ կա վտանգ՝ չարտոնված հասանելիություն ստանալու օգտատերերի տվյալներին, քանի որ DeepSeek-ը պատրատվորված է ...
Կարդալ ավելին »Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես ...
Կարդալ ավելին »Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ
Պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ