Լուրեր

Հնդկաստանի ՀՆԱ աճը կազմել է 7,8%

Հնդկաստանի ՀՆԱ-ն 2023-2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (սկսվել է ապրիլի 1-ին) նախորդ տարվա համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին հայտնում է երկրի վիճակագրության նախարարությունը։ «2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրական ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, հասել է 483 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 452 միլիարդ դոլարի դիմաց՝ ցույց տալով 7.8% աճ՝ նախորդ տարվա 13.1%-ի համեմատ», – ասված է հաղորդագրության մեջ: ...

Կարդալ ավելին »

ԼՂ հումանիտար ճգնաժամում մեր հայրենակիցները զրկված են լիարժեք կրթական իրավունքից․ Ժաննա Անդրեասյան

Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ «Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 262 591 դրամ

2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,591 դրամ։ Այd մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 18.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.3%-ով և կազմել 195,749 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 20.6%-ով և կազմել 290,140 դրամ։

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 01-09-23

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 15947.08 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 7316.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 7439.13 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 1053.24 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 01-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.67%-ով և կազմել 83.81 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 87.05 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։  

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 01-09-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 34721.91 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 4507.66 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 14034.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այդ մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 01-09-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1965.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 24.83 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 974.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »
ajax-loader