ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 21-ին, կազմում է 385.88 դրամ։ Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով։ Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։ Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով՝ կազմելով 420.53 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0․02 դրամ՝ կազմելով՝ 4.10 դրամ։ Բրիտանական փունտի փոխարժեքը 491.65 դրամ է՝ 0.65 դրամով ավելի նախորդ օրվա ցուցանիշից։
Կարդալ ավելին »Լուրեր
Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական գործակցության համաժողով
2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք ...
Կարդալ ավելին »ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ
2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...
Կարդալ ավելին »28-ամյա երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է. ձերբակալվել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը
Բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Այդ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2023 թվականի օգոստոսի 20-ին ժամը 17։04-ին ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։ Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝ պարանոցի ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:
Կարդալ ավելին »ՌԴ և Արցախի 41 քաղաքացի խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ շեշտվում է, որ սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: «ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ...
Կարդալ ավելին »«Գեոպրոմայնինգը» 15 մլն դոլար կներդնի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն արդիականացնելու համար
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել մոտ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը: «Առավոտյան առաջին հերթին այցելեցի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացա նրա գործունեության ընթացքին և առաջիկա ծրագրերին: Հատուկ կարևորել եմ բնապահպանական խնդիրների լուծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- Facebook-ի իր էջում ...
Կարդալ ավելին »Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,163.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 6,068.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.3% և կազմել 1,344.8 տոննա։
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով
Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Այն կազմակերպում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների հաջողված փորձը: Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:
Կարդալ ավելին »Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ...
Կարդալ ավելին »