Լուրեր

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գնաճը կրկին ավելացել է

Օգոստոսի վերջին եվրագոտու 20 երկրներում սպառողական գների աճի տեմպերը դադարել են դանդաղել։ Ամռան վերջին ամսվա դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5,3 տոկոս, մինչդեռ Եվրոստատի նախնական կանխատեսումների համաձայն՝ պետք է լիներ 5,1 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։Հուլիսի համեմատ՝ ապրանքատեսակներից շատերի գները ցույց են տվել մի փոքր նվազում, սակայն 2022 թվականի օգոստոսի համեմատ՝ մնացել են բարձր մակարդակի վրա։ Այսպես, եվրագոտու երկրներում սննդամթերքի, ալկոհոլի ...

Կարդալ ավելին »

Չեմպոնների լիգայի վիճակահանությունը միմյանց դեմ է հանել Մխիթարյանի ու Զախարյանի ակումբները

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2024թ․ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Հատկանշական է, որ Իտալիայի գավաթակիր «Ինտերն» ընդգրկվել է D խմբում, որտեղ ուժերը կչափի իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Զախարյանն առնվազն երկու անգամ կարող են ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 1-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 4.52%-ով և կազմել 10,038,543.41 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 4.47%-ով և կազմել 26,021.42 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.19%-ով և կազմել 1,648.74 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.063360667 (+1.37%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.55%-ով և կազմել 207.04 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք՝ հոգում ծախսերը. մրցույթ ՀԿ-ների համար

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք հոգում ենք ծախսերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորի համագործակցությամբ մեկնարկում է «Ըստ արդյունքի վճարման ակտիվ զբաղվածության» ծրագիրը: Հաջողության դեպքում ծրագիրը կդառնա Կառավարության հիմնական մեխանիզմներից մեկը մրցունակ աշխատուժ ստեղծելու համար: Ու՞մ ենք փնտրում։ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և մասնավոր ընկերությունների, որոնք ցանկանում են վերակրթել և աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ Այդ մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարությունը՝ ընտրական գործընթացների քրեորեն դատապարտելի արարքների մասին

ՀՀ ՆԳ նախարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորեն դատապարտելի արարքների մասին։ ՆԳ նախարարությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է, որ ըստ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ այլ կերպ խոչընդոտելը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։ «Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառք ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի ՀՆԱ աճը կազմել է 7,8%

Հնդկաստանի ՀՆԱ-ն 2023-2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (սկսվել է ապրիլի 1-ին) նախորդ տարվա համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին հայտնում է երկրի վիճակագրության նախարարությունը։ «2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրական ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, հասել է 483 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 452 միլիարդ դոլարի դիմաց՝ ցույց տալով 7.8% աճ՝ նախորդ տարվա 13.1%-ի համեմատ», – ասված է հաղորդագրության մեջ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader