Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն պատրաստվում է թողարկել փոխարկելի պարտատոմսեր 150 միլիարդ իենի (շուրջ 1.04 միլիարդ դոլար) չափով՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներգրավվող միջոցներն ուղղվելու են նոր ապրանքների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Reuters-ի տվյալներով՝ Nissan-ը նախատեսում է լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պարտատոմսերի թողարկում դոլարով և եվրոյով՝ իր վարկային պարտավորությունների մարումը ապահովելու նպատակով։ Ընկերությունը մտադիր է վաճառել 5, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Հուլիսի 11-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Գետափ-Մարտունի ճանապարհին իրականացվում են քարաթափման աշխատանքներ
Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
Կարդալ ավելին »Կրկեսի շենքն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. «Հետք»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գրում է «Հետքը»: Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն ...
Կարդալ ավելին »50 մլն եվրո՝ Սյունիքին. նախատեսվում է բարելավել 55 բնակավայրի ջրամատակարարում
Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան -Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը: Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, որից Կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել նաև հարկերը, տուրքերը, ծրագրերի իրականացման հետ կապված մյուս գործառնական ծախսերը, որը նախատեսված չէ վարկային միջոցներից ֆինանսավորել: «Ծրագիրն ...
Կարդալ ավելին »Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 000 դրամ
Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ...
Կարդալ ավելին »Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական համալիրներ
Գորիս քաղաքում նախատեսվում է ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են, վերը նշված ծրագրի իրականացման նպատակով առանձնացված, համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 57.76518 հեկտար (7 միավոր) մակերեսով հողամասերը և շինությունները, այդ թվում՝ քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս, 52 հասցեում գտնվող անբարեկարգ մարզադաշտը ապամոնտաժման ենթակա մետաղական, կիսաքանդ 381.8քմ շինություններով, ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի կարգավորումները ներդաշնակեցնում է ԵԱՏՄ երկրների հետ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացմանը։ Ըստ հիմնավորման՝ չափորոշիչները անդամ-պետություններում գործող նորմերին համապատասխանեցնելը դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։ Նշվում է, որ ՀՀ-ն նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ ...
Կարդալ ավելին »Հայաստանի հավաքականը 105-րդն է․ ՖԻՖԱ
Ֆուտբոլի միջազգային ֆեդրացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նահանջել է 3 աստիճան եւ 105-րդն է։ Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում․ 2:5 հաշվով պարտվել է Կոսովոյին, 2:2 հաշվով է խաղացել Չեռնոգորիայի հետ։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն է։ Արգենտինա՝ 1885,362. Իսպանիա՝ 1867,093. Ֆրանսիա՝ 1862,034. Անգլիա՝ 1813,325. Բրազիլիա՝ 1777,696. Պորտուգալիա՝ 1770,537. Նիդերլանդներ՝ 1758,188. ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ