Լուրեր

Մոսկվայում հաջորդ շաբաթ կանխատեսվում է առաջին ձյունը

Երեքշաբթի և չորեքշաբթի, երբ ցերեկային ջերմաստիճանը կհասնի +5°C-ից մինչև +7°C, Մոսկվայում անձրևի կաթիլների մեջ կհայտնվեն առաջին ձյան փաթիլները։ Տեղեկությունը հայտնել է «Фобос» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Բնականաբար, այս իրավիճակում ձյան ծածկույթի առաջացման մասին խոսք չկա»,- նշել է նա։

Կարդալ ավելին »

Սննդամթերքի գնաճն արագացել է. Եվրասիական զարգացման բանկ

Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) զեկույցի՝ սեպտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 3,7% տարեկան, օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ, գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում (2,8% տարեկան, նախորդ ամսվա 3,2%-ի համեմատ) և ոչ պարենային ապրանքների հատվածում (0,9% տարեկան, նախորդ ամսվա 1,1%-ի համեմատ)։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, ...

Կարդալ ավելին »

Meduza․ Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ

Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ, գրում է  ռուսական Медуза-ն։ Քանդվել են նախկին խորհրդարանի և Արցախի արտգործնախարարության շենքերը։ Ավելին, քանդվել են նախկինում հայերով բնակեցված գյուղեր, ինչպես նաև գերեզմանատներ և որոշ եկեղեցիներ։ 2021 թվականին Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ժալա Ախմեդովան տեսանյութ էր հրապարակել Շուշայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը 2020 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քրիստոնեական մի քանի դավանանքների քահանաներ, որոնք ...

Կարդալ ավելին »

WTA-1000 Wuhan Open. քառորդ եզրափակիչի զույգերը

Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 Wuhan Open մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը։ Արինա Սաբալենկա (Բելառուս, 1) – Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 8) Կատերժինա Սինյակովա (Չեխիա, Q) – Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 6) Լաուրա Զիգեմունդ (Գերմանիա) – Կորի Գաուֆ (ԱՄՆ, 3) Ժասմին Պաոլինի (Իտալիա, 7) – Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 2) Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Կարդալ ավելին »

«Զվարթնոց»-ում 500 միլիոն դոլարի նոր տերմինալ կկառուցվի

Վերջին երկու տարիների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների թիվը զգալիորեն գերազանցել է կանխատեսումները և այժմ տարեկան գերազանցում է 5,5 միլիոնը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի («Armenia International Airports») գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն։ «Սկզբում տերմինալը կառուցվել էր ընդամենը 3-4 միլիոն ուղևորի համար, ուստի ընդլայնումը կարևոր է Հայաստանի գլխավոր օդանավակայանով անցնող յուրաքանչյուր ճանապարհորդի անվտանգությունը, հարմարավետությունը և արդյունավետությունն ապահովելու համար։ ...

Կարդալ ավելին »

Երևանի 3 վարչական շրջաններում փոշին գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։ «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը, Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը, Կենտրոնում՝ չի ...

Կարդալ ավելին »

Տիեզերական Arc-ը բեռ կփոխադրի օրբիտայից Երկրի ցանկացած կետ մեկ ժամից պակաս

Կալիֆոռնիայի Inversion ընկերությունը ներկայացրել է Arc անվանումով նորարարական տիեզերական սարք, որը նախատեսված է բեռներն օրբիտայից Երկրի ցանկացած կետ տեղափոխելու համար մեկ ժամից պակաս ժամանակում: 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացված սարքը խոստանում է դառնալ գլոբալ լոգիստիկ ցանցի մաս՝ ապահովելով «տրանսֆորմացիոն ծածկույթ, կայունություն և զսպում» ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, ինչպես հայտարարել է Inversion-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ջասթին Ֆիասկետտին: Arc-ը ինքնուրույն, ...

Կարդալ ավելին »

2025-ի հունվար-սեպտեմբերին հիփոթեքի եկամտահարկի վերադարձը գերազանցել է 2024-ի ողջ ցուցանիշը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը: Նա նշել է, որ 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով կամ 1399%-ով։  «Այս տարի ծրագրից օգտվում է 62 ...

Կարդալ ավելին »

6․6%-ով աճել է պանրի արտադրության ծավալը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 17,902.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 22.8%-ով և կազմել 1,730.5 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 1.5%-ով՝ կազմելով 6,444.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 17.8%-ով և կազմել 1,955.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է ...

Կարդալ ավելին »

Ալյումինի գործարանում հրդեհի պատճառով Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլար

Նյու Յորքում գտնվող ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհը, որը, ինչպես սպասվում էր, կհանգեցնի Ford Motor ընկերության F-150 պիկապների արտադրության դադարեցմանը մի քանի ամսով: Սրա հետևանքով ընկերությունը կարող է զրկվել մինչև 1 միլիարդ դոլար շահույթից։ Այսպիսի կանխատեսում են արել Evercore ISI-ի վերլուծաբանները։ Novelis ընկերության ալյումինի գործարանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրդեհը խաթարել է արտադրության զգալի մասը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader