Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Կարդալ ավելին »Լուրեր
Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել. 05-09-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 34837.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4515.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14031.81 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 05-09-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 2197.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 8426.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 2215.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.36%-ով և կազմել 20775.00 դոլար, անագի գինն աճել է 0.39%-ով և կազմել 25900.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 05-09-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1962.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 24.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.02%-ով և կազմել 955.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 05-09-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 85.92 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.44%-ով և կազմել 88.94 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...
Կարդալ ավելին »Պետռեգիստրի գործակալությունը «հայտնաբերել» է 1 տոննա կոկաինի գործով անցնող ընկերության կալանավորված տնօրենին․ «Հետք»
«Հետք»-ը գրում է. «Օգոստոսի 24-ին Hetq-ը գրել էր, որ Պետռեգիստրի գործակալությունը կասեցրել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանի դեմ հարուցված վարչական վարույթը։ Վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցը պարզել էր, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունը եւ «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագիրը հակասում են իրար։ Այսպես, Միհրան Պողոսյանը ...
Կարդալ ավելին »17 անձ փորձել է կաշառքիով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան
2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և ...
Կարդալ ավելին »Երբ մայներները կարտադրեն պատմության մեջ վերջին Bitcoin-ը
Կրիպտոարժույթների աշխարհում, որտեղ անկայունությունն ու անորոշությունը սովորական են, բիթքոինը մնում է եզակի ակտիվ՝ ֆիքսված մատակարարմամբ: Բիթքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն սահմանել է 21 մլն բիթքոինի հստակ քանակ: Մինչ օրս մայն է արվել ավելի քան 19 մլն բիթքոին, ինչը թողնում է միայն մի քանի միլիոն ապագա մայներների համար: Բիթքոին մայներները վաստակում են 2 եղանակով՝ ցանցի նոր բլոկի ստեղծման պարգևներ և ընթացիկ գործարքների ...
Կարդալ ավելին »Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ
Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։ Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ ...
Կարդալ ավելին »Կալանավորի ինքնասպանության դեպքով ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից, որի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Այդ մասին հայտում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից: Ըստ աղբյուրի՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ