Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման ...
Կարդալ ավելին »Լուրեր
Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...
Կարդալ ավելին »Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս տարի կանցնի 8 հազար դոլարը․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն այս պահին զարգացվածության այլ մակարդակ ունեցող երկիր է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասել է, որ մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքն այս տարի կանցնի 8000 դոլարը, ինչը կրկնակի ավել է, քան 2020 թվականին էր։ «Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, նաև՝ որպես հասարակություն»,- հայտարարեց Քերոբյանը՝ ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում
«Մարտական եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», – ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, ...
Կարդալ ավելին »Իրանը պատմական իրադարձություն է համարում անդամակցությունը BRICS-ին
Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը»,- գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, ...
Կարդալ ավելին »Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...
Կարդալ ավելին »SUMMEET-ին Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը
SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը: Պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։ Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր ...
Կարդալ ավելին »Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին
Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը ...
Կարդալ ավելին »Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար
Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ ...
Կարդալ ավելին »