2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Կարդալ ավելին »Լուրեր
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, հուլիսի 13-ին ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում կգործարկվի էլեկտրական շչակ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ ընդգծելով, որ գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։ «Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր ...
Կարդալ ավելին »Հանքային ջրերի արտադրությունն աճել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 19,901.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0․4%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 3.2%-ով և կազմել 25,265.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 13.6%-ով և կազմել 57,245.5 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Օգոստոսի 1-ից՝ պղնձի 50% մաքսատուրք․ Թրամփն ԱՄՆ ներմուծվող մետաղի համար հարկ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին: Այդ մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: «Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին»,- ասել է Թրամփը: Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության փոփոխություն է իրականացվել
Հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացրել: Քաղաքապետարանից հայտնում են, որ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ: Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ:
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան օգոստոսին կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար
Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։ Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի ...
Կարդալ ավելին »Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ ...
Կարդալ ավելին »911 Carrera T Club Coupe․ հատուկ մոդել՝ Porsche-ից
Porsche-ը կրկին զարմացնում երկրպագուներին՝ թողարկելով բացառիկ 911 Carrera T Club Coupe մոդելը, որը նվիրված է Porsche Club of America (PCA) 70-ամյակին։ Սա արդեն երրորդ հատուկ սերիան է՝ թողարկված միայն PCA անդամների համար: Առաջինը եղել է 2005-ին (997 Carrera S հիմքով), երկրորդը՝ 2015-ին (991 GTS հիմքով)։ Այս մոդելի հիմքը 911 Carrera T (992.2)-ն է՝ թեթև կառուցվածքով, մեխանիկական փոխանցման տուփով։ Արտադրվել է ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% ...
Կարդալ ավելին »Հազվագյուտ երևույթ՝ Միջազգային տիեզերական կայանից․ հսկայական սպրայթ
Ամերիկացի տիեզերագնաց Նիկոլ «Vapor» Այերսը, գտնվելով Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ Երկրից 400 կմ բարձրության վրա, լուսանկարել է մթնոլորտային հազվագյուտ երևույթ՝ սպրայթ, որը առաջացել է հզոր ամպրոպի վերևում: Այս վառ, բազմագույն երևույթը, որը լուսանկարվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի վերևում, դարձել է խորհրդավոր անցողիկ լուսային երևույթների (TLE) ուսումնասիրության ևս մեկ քայլ: Պատմում ենք, թե ինչ են սպրայթները, ինչու են դրանք կարևոր գիտության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ