Լուրեր

ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հանդիպումը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։

Կարդալ ավելին »

100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը գերազանցել է 92 000-ը

00-ից բարձր տարիքի ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը: Այս տվյալները հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք Ավագների մեծարման օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС-ի հրապարակումից: Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում ապրում է 100-ից բարձր տարիքի 92 139 քաղաքացի։ Երկարակյացների թիվն ավելանում է ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ...

Կարդալ ավելին »

Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը

Կոնվերս Բանկը ներկայացնում է աշնանային ամենապահանջված ուղղություններն ու տեսարժան վայրերը, ուր այցելելով կարող եք վայելել ոչ միայն անմոռանալի պահեր, այլև Կոնվերս Բանկի վճարային քարտերով վճարելու և անհպում վճարումների համակարգերից օգտվելու ողջ հարմարավետությունը: Եվ այսպես. Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար՝ թոփ 3 ցանկում ընդգրկելով Տեներիֆեն, Կիպրոսն ու Մալթան: Տեներիֆեն խոշորագույնն է Կանարյան կղզիներից: ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ: «Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ ...

Կարդալ ավելին »

ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀայՓոստ ընկերությունը։«Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Երևանում սեպտեմբերի 18-ին կկայանա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ ...

Կարդալ ավելին »

Պղնձի գինն աճել է 1.12%-ով․ LME

Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2235.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.12%-ով և կազմել 8465.00 դոլար, կապարի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2230.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.44%-ով և կազմել 20430.00 դոլար, անագի գինն աճել է 1.97%-ով և ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 15805.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 7308.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.95%-ով և կազմել 7673.08 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 1018.31 կետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »
ajax-loader