Արաբիկա տեսակի սուրճի գինը ակտիվորեն աճում է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսի 1-ից կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ սուրճի վրա։ Նյու Յորքի բորսայում հինգշաբթի առևտրի ընթացքում արաբիկայի ֆյուչերսների գները բարձրացել են ավելի քան 3.5%։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա կսահմնենք 50% մաքսատուրք՝ ի լրումն արդեն գոյություն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հացի արտադրությունն նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 108,931.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 2.1%-ով և կազմել 58,784.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 64.9%-ով և կազմել 1,179.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 39.9%-ով և կազմել 1,493.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Nvidia․ առաջինը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն դոլարը
Nvidia-ն պատմություն կերտեց՝ դառնալով աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն դոլարը: Բաժնետոմսերի գինը հասավ 164 դոլարի ռեկորդային մակարդակի (հաշվի առնելով բաժնետոմսերի բաժանումը)՝ առաջ անցնելով տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ից և Apple-ից՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: Այս հաջողությունը Nasdaq ինդեքսը հասցրեց պատմական նոր առավելագույնի: Տարեսկզբից Nvidia-ի բաժնետոմսերն աճել են 20%-ով, իսկ վերջին հինգ տարում դրանց արժեքը բարձրացել է ավելի քան ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենաանվտանգ պահեստը․Tether-ի 80 տոննա ոսկին՝ Շվեյցարիայում
Tether ընկերությունը, որը USDT կայուն կրիպտոարժույթի թողարկողն է, ընդհանուր առմամբ շուրջ 8 մլրդ դոլար արժողությամբ շուրջ 80 տոննա ոսկի է պահում Շվեյցարիայում գտնվող սեփական պահեստում։ Ըստ ընկերության ղեկավար Պաոլո Արդոյնոյի՝ սա «աշխարհում ամենաանվտանգ պահեստն» է։ Պահեստի ճշգրիտ տեղակայման վայրը, իհարկե, չի բացահայտվում։ Այս ծավալը գրեթե ամբողջությամբ պատկանում է հենց Tether-ին, ինչն ընկերությանը դարձնում է աշխարհի խոշորագույն մասնավոր ոսկու պահորդներից մեկը։ ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 54.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 19,417.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.2%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »OPEC+-ը քննարկում է նավթի արդյունահանման աճի դադարեցումը
ՕՊԵԿ+ խմբի երկրները քննարկում են հոկտեմբերից հետո նավթի արդյունահանման ծավալների ավելացման դադարեցման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում տալով ալյանսի աղբյուրներին։ Հուլիսի 5-ին ութ երկիր, որոնք ավելի վաղ կամավոր սահմանափակել էին արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով, հաստատել էին որոշում՝ օգոստոսից ընդհանուր արտադրությունն ավելացնել օրական ևս 548 հազար բարելով։ Այս բարձրացմամբ նրանք արդեն վերականգնել են 1.78 մլն բարելի ծավալը։ ՕՊԵԿ+-ի ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 14/07/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 14-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 6.21%-ով և կազմել 45,338,550.98 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 6.23%-ով և կազմել 118,149.14 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 8.15%-ով և կազմել 3,016.10 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.025529195 (+1.81%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.44%-ով և կազմել 525.39 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.0044471 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 14/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 14-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 446.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 452.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.89 դրամ (+0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.96 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »8.0%-ով աճել է մսի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 16,624.6 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 8.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․8%-ով և կազմել 4,735.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.4%-ով և կազմել 906.8 տոննա։
Կարդալ ավելին »Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել
Քաջարանում, Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով այն ք.ա. 7-6-րդ դարերի է։ Մանրամասները` ռեպորտաժում:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ