Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ինչպես հայտնեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի կողմից ժամանակին ցուցաբերված պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը: «Օդանավակայանի անձնակազմը միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականություններն ու արագ արձագանքել ցանկացած իրավիճակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Լուրեր
Երևանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս
Երևանի համայնքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են:
Կարդալ ավելին »Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 ...
Կարդալ ավելին »Հայաստանը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը»,- գրել է Բադալյանը: Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և ...
Կարդալ ավելին »Երևանը կունենա համայնքային ոստիկանություն․ հարցը քննարկվում է ԱՄՆ դեսպանատան հետ
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:
Կարդալ ավելին »Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցներ
Հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան ...
Կարդալ ավելին »Ապամոնտաժվել է ապօրինի գործող ևս 3 բենզալցակայան
Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում:
Կարդալ ավելին »Արզումանյան 10 և 17 հասցեներում կկառուցվեն նոր շենքեր. բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր
Երեւանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Այդ մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ համայնք – կառուցապատող – բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր:
Կարդալ ավելին »2024-ից Երևանի փողոցների գծանշումները կիրականացվեն թերմոպլաստով
Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի ...
Կարդալ ավելին »BRICS-ի երկրների տնտեսություններն առաջ են անցել G7-ից․ Պուտին
BRICS-ի երկրների տնտեսությունները Յոհանեսբուրգում միավորման գագաթնաժողովի պահին գնողունակության պարիտետով առաջ են անցել «Մեծ յոթնյակից» (G7): Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է BRICS-ին, ապա Յոհանեսբուրգի գագաթնաժողովի պահին արդեն «յոթնյակի» և BRICS-ի երկրների տնտեսությունների հարաբերակցությունը BRICS-ի օգտին էր գնողունակության պարիտետի առումով», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։ «BRICS-ին ևս վեց անդամների միանալուց ...
Կարդալ ավելին »