Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու ...
Կարդալ ավելին »Լուրեր
Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Կարդալ ավելին »Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում
Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:
Կարդալ ավելին »Միանվագ դրամական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ով ՀՀ տեղափոխվածները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ...
Կարդալ ավելին »FlyONE Armenia-ն 79-րդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` FlyONE Armenia ավիաընկերությունը 79-րդն է Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում FlyONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել գրեթե 3 միլիարդ դրամի հարկ։ Ցանկում 189-րդ տեղը զբաղեցրել է Flya Arna ավիաընկերությունը, 212-րդը՝ Air Dilijans-ը, 264-րդը՝ Armenian Airlines-ը, 359-րդը՝ Shirak Avia-ն, 690-րդը՝ Armenian Airwais-ը։
Կարդալ ավելին »Կանադան ՀՀ կուղարկի 2 դիտորդներ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և ...
Կարդալ ավելին »