The BYD EV cars are displayed at the 45th Bangkok International Motor Show in Bangkok, Thailand, March 25, 2024. REUTERS/Chalinee Thirasupa/File Photo

Էլեկտրա․ BYD-ն առաջ է անցել Honda-ից և Nissan-ից

Չինական առաջատար ավտոարտադրող BYD-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային վաճառքի ցուցանիշով առաջ է անցել ճապոնական Honda Motor և Nissan Motor կորպորացիաներից և աշխարհում զբաղեցրել յոթերորդ տեղը: Այն ավելացրել է իր վաճառքը 40%-ով՝ համեմատած մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Nikkei-ն՝ ճապոնական առաջատար տնտեսական թերթը։

Միևնույն ժամանակ, վարկանիշի առաջին հինգ տեղերում գտնվող ընկերությունները համաշխարհային վաճառքի անկում են գրանցել: Մասնավորապես, ճապոնական Toyota Motor-ի համար, որը գլխավորում է վարկանիշը, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ 4% անկում է արձանագրել: Երկրորդ տեղում գտնվող Volkswagen-ը նույնպես համաշխարհային վաճառքի 4% անկում է ունեցել, իսկ համաշխարհային վաճառքի ցուցանիշով երրորդ տեղը գրավող հարավկորեական Hyundai-KIA կոնգլոմերատի համաշխարհային վաճառքը նվազել է 1%-ով:

Nikkei-ի գնահատմամբ՝ BYD-ի գրանցած աճը ոչնչացնում է ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը ավտոմեքենաների համաշխարհային վաճառքում:

«Կարևոր խնդիր է արձագանքել շուկայում չինական ազդեցության կտրուկ աճին», – ընդգծել է ճապոնական լրատվամիջոցը:

Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է Չինաստանում արտադրված մեքենաների համար ավելացված մաքսատուրքերի ներդրման մասին: Մասնավորապես, BYD էլեկտրամոբիլների համար այն կկազմի 17%, Geely-ն՝ 19.3%, SAIC՝ 36.3%: Միակ բացառությունը Չինաստանում արտադրված ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաներն են, որոնց համար Եվրահանձնաժողովը նվազեցրեց մաքսատուրքը գրեթե կիսով չափ՝ մինչև 9%: ՉԺՀ-ն այս որոշման դեմ արդեն բողոքել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում՝ խնդրելով խորհրդակցություններ անցկացնել Եվրամիության հետ:

ajax-loader