BYD-ն մոտ 10 անգամ ավելի էլեկտրամոբիլ է վաճառել Մեծ Բրիտանիայում

Չինական BYD ընկերությունը 2025 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում իր էլեկտրամոբիլների վաճառքը տարեկան կտրվածքով ավելացրել է 9.8 անգամ: Այս մասին հայտնել է ավտոարտադրողը։

Այս տարվա սեպտեմբերին BYD-ը բրիտանական շուկայում վաճառել է 11.27 հազար էլեկտրամոբիլ, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 1.15 հազար։

Տարեսկզբից մինչ այժմ ընկերությունը Մեծ Բրիտանիայում վաճառել է ավելի քան 35 հազար էլեկտրամոբիլ, ինչի շնորհիվ այս շուկան դարձել է BYD-ի ամենամեծ արտասահմանյան շուկան։

Այս պահին BYD-ը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ավտոմոբիլային շուկայի 2.2% բաժինը։

Միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրական մոդելների վաճառքը երկրում սեպտեմբերին աճել է 29.1%-ով և հասել է մոտ 72.78 հազար միավորի՝ ըստ Մեծ Բրիտանիայի Ավտոարտադրողների և վաճառողների ասոցիացիայի տվյալների։

ajax-loader