Նույնքան արագ, որքան բենզինը․ BYD-ն բարձրացնում է էլեկտրաքարերի լիցքավորման արագությունը

Չինական BYD-ը գործարկել է 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ էլեկտրական մեքենաների նորացված հարթակ, որը թույլ կտա լիցքավորել նույնքան արագ, որքան ավանդական մեքենաները լցնում են բենզինով:

Նոր հարթակի շնորհիվ մեքենաները կլիցքավորվեն մինչև 1000 կՎտ հզորությամբ և հինգ րոպե լիցքավորվելուց հետո կկարողանան անցնել 400 կմ ճանապարհ:

BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով, 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ առաջին էլեկտրական մեքենաները կլինեն Han L սեդանը և Qin L ամենագնացը:

Ավտոարտադրողը նախատեսում է նաև կառուցել ավելի քան 4000 գերարագ լիցքավորման կայան Չինաստանում, սակայն չի նշել տեղակայման ժամկետները կամ ներդրումների չափը:

ajax-loader