Brent-ն էժանացել է. մեկ բարելը` 81,02 դոլար

Նավթի գնանշումներն աննշան իջնում են երկուշաբթի առավոտյան, ներդրողները գնահատում են հանգստյան օրերին տեղի ունեցած ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքները։

Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 9 ցենտով (0,11 տոկոս)՝ մեկ բարելը 81,02 դոլար։ Ուրբաթ Brent-ն էժանացել էր 0,77 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 81,11 դոլար։

WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյուր Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,05 դոլարով (0,06 տոկոս)՝ մեկ բարելը 76,94 դոլար։ Անցած աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,92 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 76,99 դոլար։

ajax-loader