Երկուշաբթի նավթի գներն իջնում են, թրեյդերները զգուշավոր դիրք են գրավում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։
Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,15 դոլարով (0,19 տոկոս)՝ մեկ բարելը 80,64 դոլար։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,5 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 80,79 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,05 դոլարով (0,06 տոկոս) մեկ բարելը 77,34 դոլար։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը էժանացել էր 0,46 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 77,39 դոլար։