Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 78,72 դոլար

Հինգշաբթի առավոտյան նավթի գնանշումները շարունակել են չափավոր նվազել այն բանից հետո, երբ նախորդ օրվա աճուրդներից հետո հասել են երկշաբաթի օրվա նվազագույնին: Թրեյդերները հետեւում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին եւ ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ տվյալներին։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,28 դոլարով (0,35 տոկոս)՝ մեկ բարելը 78,72 դոլար։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 79 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,27 դոլարով (0,36 տոկոս)՝ մեկ բարելը 75,17 դոլար։ Մեկ օր առաջ պայմանագիրը նվազել էր 0,39 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 75,44 դոլար։

ajax-loader