Երեքշաբթի առավոտյան նավթի գինը շարունակել է բարձրանալ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության վերսկսման մտավախությունների ֆոնին:
Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,28 դոլարով (0,37 տոկոս)՝ մեկ բաերլը 76,15 դոլար։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 1,21 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 75,87 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,54 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 1,32 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը 72,32 դոլար։