Երկուշաբթի առավոտյան Brent նավթը էժանացել է նախորդ շաբաթվա վստահ աճից հետո։
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի բորսայում ICE Futures մեկ բարելը 74,74 դոլար է, ինչը 0,43 դոլարով (0,57 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,94 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 75,17 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 70,81 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 1,14 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 71,24 դոլար։