Brent նավթի գինը կայունանում է՝ մեկ բարելը 74,67 դոլարի մակարդակում

Նավթի գինը, դեկտեմբերյան նվազագույնին հասնելուց հետո, կայունանում է նախորդ աճուրդների արդյունքներով։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 74,67 դոլար, ինչը 0,06 դոլարով (0,08 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի պայմանագրերը նվազել են 1,59 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 74,61 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում աճել են 0,13 դոլարով (0,18 տոկոս)՝ մեկ բարելը 71,16 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ պայմանագրերի արժեքը նվազել է 1,67 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելը 71,03 դոլար։

ajax-loader