Brent-ը թանկացել է․ մեկ բարելը՝ 74,47 դոլար

Էտալոնային մակնիշի գինը հինգշաբթի բարձրանում է չորս օրվա իջեցումից հետո, ինչը մասնավորապես պայմանավորված է ԱՄՆ-ում անցած շաբաթ վառելիքի պաշարների անսպասելի կրճատմամբ։

Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 74,47 դոլար, ինչը 0,25 դոլարով (0,3 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման արդյունքներից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,03 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 74,22 դոլար։

WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում առավոտյան թանկացել են 0,27 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,66 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերը էժանացել են 0,19 դոլարով (4,3 տոկոս)՝ մեկ բարելը 70,39 դոլար։

ajax-loader