Brent-ը նվազել է մինչև 73,18 դոլար` մեկ բարելի դիմաց

Նավթի գները նվազել են հինգշաբթի վաղ առավոտյան, քանի որ ներդրողները կշռադատել են ԱՄՆ-ի պաշարների տվյալները և ներմուծման նոր մաքսատուրքերը, որոնք հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 73,18 դոլարով՝ նախորդ նստաշրջանի փակման համեմատ նվազելով 1,77 դոլարով (2,36%)։ Չորեքշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,46 դոլարով (0,6%)՝ հասնելով 74,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նվազել են 1,8 դոլարով (2,51%)՝ հասնելով 69,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,51 դոլարով (0,7%)՝ հասնելով 71,71 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

ajax-loader