Երկուշաբթի առավոտյան նավթի գինը բարձրացել է, քանի որ թրեյդերները գնահատում են չինական արդյունաբերության վիճակի վերաբերյալ տվյալները:
Brent-ի մայիսի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 73,16 դոլար։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,76 դոլարով (1 տոկոս)՝ մեկ բարելը 72,81 դոլար:
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,34 դոլարով (0,49 տոկոս)՝ մեկ բարելը 70,1 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել է 0,59 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 69,76 դոլար։
Անցած շաբաթ միջազգային բենչմարկը կորցրել է 1,7 տոկոս, հյուսիսամերիկյանը` 0,9 Փետրվարին Brent-ն էժանացել է 4,7 տոկոսով, WTI-ը՝ 3,8։