Brent-ի գինն իջել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,05 դոլարի

Նավթի գները հինգշաբթի առավոտյան անկում են ապրում, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նրա պահեստների վերաբերյալ տվյալները:

Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0.19 դոլարով (0.26%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.05 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը բարձրացել է 0.73 դոլարով (1.01%)՝ մեկ բարելի համար հասնելով 73.24 դոլարի: Սեպտեմբերի ֆյուչերսները լրանում են հինգշաբթի օրվա շուկայի փակմանը: Ավելի ակտիվորեն առևտրվող հոկտեմբերյան պայմանագրերը նվազել են 0.23 դոլարով (0.32%)՝ մեկ բարելի համար հասնելով 72.24 դոլարի:

WTI տեսակի նավթի համար Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0,13 դոլարով (0,19%), մեկ բարելի համար հասնելով 69,87 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,79 դոլարով (1,14%), մեկ բարելի դիմաց հասնելով 70 դոլարի։

ajax-loader