Brent-ը թանկացել է․ մեկ բարելը՝ 72,98 դոլար

Brent նավթի գինը բարձրանում է՝ վերականգնվելով նախորդ աճուրդների թույլ էժանացումից հետո։

Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 72,98 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,31 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,63 դոլար։

WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,3 դոլարով (0,43 տոկոս)՝ մեկ բարելը 69,54 դոլար։ Նախօրեին դրանք էժանացել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 69,24 դոլար։

ajax-loader