Երկուշաբթի նավթի գինը բարձրանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո։
Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 72,2 դոլար, ինչը 0,36 դոլարով (0,5 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 0,94 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 71,84 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,37 դոլարով (0,54 տոկոս)՝ մեկ բարելը 68,37 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել էր 0,72 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 68 դոլար։
Անցած շաբաթվա արդյունքներով՝ Brent-ը էժանացել է 3 տոկոսով, WTI-ը՝ 4,6։