Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 66,33 դոլար

Նավթի գները երկուշաբթի առավոտյան աճում են, քանի որ առևտրականները գնահատում են ՕՊԵԿ+ որոշումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի նոր հայտարարությունները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.83 դոլարով (1.27%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.33 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը նվազել է 1.49 դոլարով (2.22%)՝ մեկ բարելի համար հասնելով 65.50 դոլարի:

Այս պահին WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում բարձրացել են 0.77 դոլարով (1.24%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.64 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը նվազել էր 1.61 դոլարով (2.54%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.87 դոլարի։

ajax-loader