Երկուշաբթի նավթի գները կայուն են, ներդրողները սպասում են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը։
«Brent» տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,04 դոլարով (0,06%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,89 դոլարի։ Ուրբաթ օրը «Brent»-ը մեկ բարելի դիմաց էժանացել է 0,99 դոլարով (1,5%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,85 դոլարի։
Այս պահին WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում բարձրացել են 0.09 դոլարով (0.14%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.89 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը նվազել է 1.16 դոլարով (1.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.8 դոլարի։