Երկուշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է, ներդրողները շարունակում են հետեւել մերձավորարեւելյան իրավիճակին։
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 779,51 դոլար, ինչը 0,49 դոլարով (0,62 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 1,8 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելը 79,02 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,5 դոլարով (0,67 տոկոս)՝ մեկ բարելը 75,33 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 1,82 դոլարով (2,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,83 դոլար։
Անցած շաբաթ Brent-ը էժանացել էր 0,8 տոկոսով, WTI-ը՝ 0,9։