Դոհա-Լոնդոն չվերթի Boeing 777-ն առաջին անգամ ապահովվել է Starlink-ի Wi-Fi-ով

SpaceX ընկերության Starlink ինտերնետային ծառայությունն առաջին անգամ Wi-Fi կապ է տրամադրել Qatar Airways-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռին, որը կատարելիս է եղել Դոհա-Լոնդոն չվերթը, տեղեկացնում է Space.com-ը։

SpaceX-ը պարզաբանել է, որ Boeing 777-ն ամենամեծ և ամենահեռահար թռիչքները կատարող մարդատար ինքնաթիռն է, որն առ այսօր օգտվել է Starlink-ի ծառայությունից։

Qatar Airways-ն այս կարևոր իրադարձության մասին տեղեկացրել է մամուլի հաղորդագրությամբ, որը Starlink-ի ինտերնետ կապի միջոցով ուղարկվել է Երկիր անմիջապես թռիչթի ժամանակ: Ըստ հաղորդագրության՝ ավիաընկերությունն իր 777 ինքնաթիռների պարկը կհամալրի Starlink ծառայությունով, որն անվճար կլինի ուղևորների համար 2025-ին։

Qatar Airways-ը նաև YouTube-ում հրապարակել է ընկերության գործադիր տնօրեն Բադր Մոհամմեդ Ալ Մեերի և SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի տեսազանգի տեսագրությունը, որը տեղի է ունեցել այդ թռիչքի ժամանակ՝ կրկին Starlink-ի ինտերնետ կապի միջոցով։

Qatar Airways-ը միակ ավիաընկերությունը չէ, որը ստորագրել է Starlink ծառայության պայմանագիր. SpaceX-ը նաև գործարքներ է կնքել United Airlines-ի, Hawaiian Airlines-ի և airBaltic-ի հետ, ի շարս այլ ընկերությունների:

SpaceX-ը Երկրի ցածր ուղեծրում ներկայումս շահագործում է ավելի քան 6400 Starlink արբանյակ: Ընկերությունը նախատեսում է ավելացնել դրանց թիվը․ այս մեգա համաստեղությունը կարող է ի վերջո ներառել մինչև 40,000 կամ ավելի արբանյակ։

«Սա նվազագույնն է, և այս կետից սկսած այն միայն ավելի լավը կդառնա»,- Մասկն ասել է Ալ Մեերի հետ տեսազանգի ժամանակ։

ajax-loader