Author Archives: admin

Հայտնի են 2023-ի10-ը լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին: Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝ Արթուր Ալեքսանյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Արման Աղաջանյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Մալխաս Ամոյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանում օտարերկրացի կնոջ մասնակցությամբ միջադեպի մասին. կան ձերբակալվածներ

Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին: «Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար

Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 13-12-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.45%-ով և կազմել 2136.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8362.00 դոլար, կապարի գինն աճել է 2.49%-ով և կազմել 2077.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 16500.00 դոլար, անագի գինն աճել է 1.33%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 13-12-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 4.61%-ով և կազմել 68.30 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 4.35%-ով և կազմել 72.96 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 13-12-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1992.90 դոլար, արծաթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 22.94 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.67%-ով և կազմել 934.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 13-12-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 36577.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 4643.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 14533.40 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 13-12-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 16791.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 7543.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7542.77 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 1056.02 կետ:

Կարդալ ավելին »

Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։  Այդ մասին հայտնում է Ճանապարհային դեպասրտամենտը։  Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են եթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։

Կարդալ ավելին »
ajax-loader