Ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցվի
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ «Նախագծով նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող 57․7 հեկտար ընդհանուր ...
Կարդալ ավելին »9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ «Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն կոչ է արել հութիներին անհապաղ ազատ արձակել Eternity C նավի անձնակազմին
մենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», – նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել ...
Կարդալ ավելին »«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով՝ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Շիրակի համայնքները 2025-ին ներկայացրել են սուբվենցիոն 38 ծրագիր
Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն 584 հազար 880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով: Ծրագրերով ...
Կարդալ ավելին »Վեդու Արարատյան փողոցի տներից մեկի բակում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 10/07/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.10%-ով և կազմել 68.31 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 70.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 10/07/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.68%-ով և կազմել 3324.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 36.69 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 1384.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 10/07/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 24549.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 7878.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 8867.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.15%-ով և կազմել 1086.62 կետ:
Կարդալ ավելին »