Author Archives: admin

Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով  իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է  կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: ՊԵԿ-ից հայտնում են, որ նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել  են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս ...

Կարդալ ավելին »

Էլինա Դանիելյանը և Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի ներկայացուցիչներից մի քանիսը անհատական մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:  Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբերի կենսաթոշակը կստանան դեկտեմբերին

Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին: Այդ մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:   Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ ...

Կարդալ ավելին »

Աշխարհում մինչև 5 տարեկան 45 միլիոն երեխա տառապում է հյուծումից․ ԱՀԿ

Մինչև հինգ տարեկան մոտ 45 միլիոն երեխա տառապում է հյուծումից, իսկ նրանցից գրեթե 14 միլիոնը` ծանր հյուծումից` մահվան բարձր ռիսկով։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը Լոնդոնում պարենային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովում։ «Մեր աշխարհում մինչև հինգ տարեկան 45 միլիոն (երեխաներ) կամ յուրաքանչյուր 15-րդը տառապում է հյուծումից, իսկ դա  նշանակում է, որ նրանք վտանգավոր կերպով նիհար են ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով կառավարությունը բյուջեում լրացում է առաջարկում

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով առաջարկում է լրացում կատարել 2023 թ. պետական բյուջեում: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը: Սիրունյանը նախ վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թ. պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի կառավարության ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին

Երևանի ավագանու մի շարք անդամներ լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին: Այդ մասին Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ հայտնեց  քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ...

Կարդալ ավելին »

Եվս 1 տարի հնարավոր կլինի առանց ԱԱՀ-ի ներմուծել էլեկտրական մեքենաներ

Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական ...

Կարդալ ավելին »

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված վթարներից մահվան դեպքերի վիճակագրությունը

Երևանում 2023-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝  1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: Այդ մասին վիճակագրական տվյալներ է ներկայացրել Քննչական կոմիտեն: Վիճակագրության մեջ նշված է, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության ...

Կարդալ ավելին »

Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված մանկաբարձական կետը

Սևան համայնքի Ծաղկունք գյուղում  շահագործման  է հանձնվել  հիմնանորոգված և կահավորված բուժամանկաբարձական կետը։Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ նորացված բուժամբուլատորիայի բացման արարողությանը մասնակցել են ֆրանսիական  «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր, վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսենը, պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևանի համայնքապետարանի,  բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ծաղկունքցիներ:Ծաղկունքի բուժամանկաբարձական կետի վերանորոգման և կահավորման ծրագիրն իրականացվել է  Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader