Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ. 22-12-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 2233.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 8550.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 2074.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.96%-ով և կազմել 16810.00 դոլար, անագի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 25050.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 22-12-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 37404.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 4746.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 14963.87 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 22-12-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 16687.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7571.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7694.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.16%-ով և կազմել 1051.87 կետ:

Կարդալ ավելին »

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած  47 միջոցառումներին մասնակցած  մարզի 142 մասնակից  նվաճել է  91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։ Հունահռոմեական ըմբշամարտ ...

Կարդալ ավելին »

Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները: Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները ...

Կարդալ ավելին »

Ձյան պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը  Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», – նշել են գերատեսչությունում։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ԱՄՆ-ում հետ կկանչի 1 մլն մեքենա․ պատճառն անվտանգության բարձիկներն են

Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։ Նշվել է, որ խոսքն առջևի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, իսկ դա վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե ...

Կարդալ ավելին »

«Հիշողությունների երկիր»․ արհեստական բանականության գրած վիպակը հաղթել է մրցույթում

Չինաստանում արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ գրված գիտաֆանտաստիկ ժանրի վիպակն ազգային մրցանակ է ստացել։ Սակայն ԱԲ-ն վտանգ է ներկայացնում գրողների համար և անուղղելի վնաս է հասցնում գրական լեզվին, պնդում է ստեղծագործության հրատարակիչը։ Երբ Պեկինի Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Շեն Յանը որոշում է գիտաֆանտաստիկ վեպ գրել մետավերսի և մարդանման ռոբոտների մասին, նա ոգեշնչման համար դիմում է ԱԲ-ի օգնությանը: Արդյունքում ԱԲ-ն գրում է «Հիշողությունների երկիր» ...

Կարդալ ավելին »

Տիեզերական տոնածառ՝ NASA-ից․ տեսանյութ

NASA-ն ցուցադրել է տիեզերական տոնածառի նոր լուսանկարներ։ Շողշողացող տոնածառի և շողշողացող ձնագնդի նմանվող աստղերի կույտերը փայլում են Չանդրա ռենտգենյան աստղադիտարանի և Հաբլ տիեզերական աստղադիտակի նոր դիտարկումներում: NGC 2264-ը, որը գտնվում է Երկրից մոտ 2500 լուսատարի հեռավորության վրա, կոչվում է նաև «Սուրբ Ծննդյան ծառերի կլաստեր». Երիտասարդ աստղերի այս խումբը, որը շրջապատված է միգամածության գազային ամպով, հիշեցնում է տիեզերական մշտադալար՝ զարդարված առկայծող ...

Կարդալ ավելին »
ajax-loader