Author Archives: admin

4 երիտասարդ գիտնականներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 4 երիտասարդ գիտնականների։ Նրանք են՝ Արման Տիգրանի Սարգսյանը, Դավիթ Զավենի Մարկոսյանը, Կամո Անդրանիկի Դավթյանը, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանը Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու թատրոնից անժամկետ հանձնվել է համայնքին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ից հետ վերցնել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին։ Այս որոշումը պայմանավորված է «Սարերում» որմնանկարի /հանրապետական նշանակության հուշարձան/ անվտանգ պահպանությունն ապահովելու և պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման մեջ ասվում է, որ Որմնանկարը 2016–ին կառավարության որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ...

Կարդալ ավելին »

Նոր սարքավորումներով օդի աղտոտվածության տվյալներն online կներկայացվեն հանրությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին։ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոտմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Տավուշում և Լոռիում 19 ընտանիք հեղեղումներից հետո չi ստացել փոխհատուցում. կառավարությունը հատկացրեց 6,6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց 6,6 մլն դրամ տրամադրելՀՀ Լոռուև Տավուշի մարզերում 2024–ի մայիսի 25-26-ին հեղեղումներիպատճառով հայտարարվածաղետի գոտիների տարածքներումգյուղատնտեսության ոլորտումբնակչությանը պատճառված վնասիաջակցության տրամադրումմիջոցառմանը։ Միջոցառման իրականացմանհամար ոչ ֆինանսականցուցանիշ է սահմանվելաջակցություն ստացող տնտեսավարողներիթիվը՝ 19 շահառու։ Հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած ...

Կարդալ ավելին »

Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին 

Փաշինյանի և Ալիևի բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին։ Դրանք տեւել են մոտ 5 ժամ։ Ավելի վաղ Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  երկկողմ հանդիպումը։ Այնուհետեւ այն ընդմիջվել է 30 րոպեով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ...

Կարդալ ավելին »

Չեխիան արգելել է պետական մարմիններում DeepSeek AI-ի կիրառումը

Չեխիան կիբերանվտանգության նկատառումներից ելնելով արգելել է պետական կառավարման մարմիններում արհեստական բանականության հիման վրա աշխատող չինական DeepSeek ստարտափի որևէ արտադրանքի օգտագործումը։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ նման որոշում է կայացվել կիբերանվտանգության հարցերով ազգային ընկերության կողմից ստացված նախազգուշացումից հետո։ Մասնավորապես նշվել է, որ կա վտանգ՝ չարտոնված հասանելիություն ստանալու օգտատերերի տվյալներին, քանի որ DeepSeek-ը պատրատվորված է ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես ...

Կարդալ ավելին »

Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

Պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը վտանգավոր է համարում իրավապահների կողմից անմեղության կանխավարկածի չպահպանման միտումները

Արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիմնվելով ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքների վրա:  Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի որոշ մարզերում նախատեսվում է զբոսաշրջային հեռանկարային կլաստերներ ստեղծել

Գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում զարգացնելու նպատակով Արենին, Դիլիջանը, Դվինը, Գյումրին, Ջերմուկը, Գորիսը և Եղեգիսը նախատեսում է վերածել զբոսաշրջային լուրջ կլաստերների։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր՝ վարկային համաձայնագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader