Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվում է 6 ամսով
Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստին։ Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն ...
Կարդալ ավելին »Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ ՀՀ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ի 935 ուսանողների ուսման վարձը
Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 935 ուսանողների ուսման վարձը։ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես ...
Կարդալ ավելին »6 ամսով արգելվում է 3-րդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստան
Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվում է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ին նիստում, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը։ «Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: Կառավարությունը ...
Կարդալ ավելին »Ռազմական ոստիկանությունը զորամասերում կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերել է 4076 սմարթֆոն և արգելված այլ իրեր
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 21-12-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 73.88 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.25%-ով և կազմել 79.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 21-12-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 2049.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.57%-ով և կազմել 24.55 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.83%-ով և կազմել 973.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 21-12-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 2243.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.49%-ով և կազմել 8568.00 դոլար, կապարի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2084.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 16650.00 դոլար, անագի գինն աճել է 0.02%-ով և կազմել 25055.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 21-12-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.27%-ով և կազմել 37082.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.47%-ով և կազմել 4698.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.50%-ով և կազմել 14777.94 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »