Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 200 ուսուցիչ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության հարցին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այդ նպատակով կայքում գործարկվել է առանձին հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են մնում՝ չնայած առկա տարաձայնություններին. Կոպիրկին
Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ, և այդ դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների առանցքային շահերին՝ չնայած առկա որոշակի տարաձայնություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում են ընդհանուր շահերը, ընդհանուր պատմությունը և միջազգային հարցերի շուրջ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն. ՌԴ առողջապահության նախարար
«Ռուս-հայկական առողջապահական» համաժողովը, որն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական ...
Կարդալ ավելին »Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե ...
Կարդալ ավելին »Ընկերությունը ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն փորձել է ոչնչացնել այլ ապրանք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության վարչության աշխատակիցները՝ հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։ Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակն, ըստ մաքսային ընթացակարգի, հայտարարագրվել է ոչնչացման ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 22-12-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.03%-ով և կազմել 74.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.01%-ով և կազմել 80.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 22-12-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.52%-ով և կազմել 2059.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.49%-ով և կազմել 24.67 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 970.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 22-12-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 2233.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 8550.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 2074.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.96%-ով և կազմել 16810.00 դոլար, անագի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 25050.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 22-12-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 37404.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 4746.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 14963.87 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 22-12-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 16687.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7571.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7694.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.16%-ով և կազմել 1051.87 կետ:
Կարդալ ավելին »