Author Archives: admin

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մասնակցել է ՀԱԳՄ ամփոփիչ նիստին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհուրդը տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ է անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Նիստին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։ Ինչպես տեղկացնում է umba-ը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 25-12-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 408.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.38 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.50 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25-12-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները դեկտեմբերի 25-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.71%-ով և կազմել 17,549,907.81 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.71%-ով և կազմել 43,266.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.17%-ով և կազմել 2,284.90 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.052809383 (+0.55%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.63%-ով և կազմել 231.65 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005354089 ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում

Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այդ մասին հաղորդում է Ամերիկյան կինոակադեմիայի կայքը։ Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր ...

Կարդալ ավելին »

Ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները

2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն: «Կառուցվել և  հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Էմիրություններ գնալ. ԱԺ-ն վավերացրեց արձանագրությունը

Հայաստանի Հանրապետության  ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտին տրվող հարկային արտոնության ժամկետը կերկարաձգվի

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող՝ եկամտային հարկի մասով արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Սահակյանը: Նախարարի խոսքով՝ ներկայացված փաթեթով նախատեսվում է նախկինում ՏՏ ոլորտին տրվող աջակցության՝ շահութահարկի ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիայի» միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դժգոհություններին

 «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ   ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից  ելնելով՝  ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին: Նա նշեց, ...

Կարդալ ավելին »

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader