Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Միջազգային մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման համար
«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ: Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը: Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ...
Կարդալ ավելին »Վարչապետ. ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման՝ պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ Այժմ կատարվում է համապարփակ վերլուծություն՝ պարզելու՝ արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է ...
Կարդալ ավելին »Իսրայելը սպառնում է շարունակել ռազմական գործողությունները, եթե սիրիական բանակը չհեռանա աս-Սուեյդայից
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ի առավոտյան կոչ է արել սիրիական իշխանություններին դուրս բերել ուժերն աս-Սուեյդայի շրջանից և դադարեցնել տարածքում դրուզների դեմ գործողությունները: Այդ մասին հայտնում է Israel National News-ը։ Կացը նշել է, որ Իսրայելը չի լքի դրուզներին։ «Մենք չենք լքի դրուզներին Սիրիայում և կկիրառենք մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը», – նշել է նա։ Նա նաև ավելացրել է, որ ...
Կարդալ ավելին »Բարեկարգվում է Ախուրյան-Արևիկ բնակավայրերը կապող ավտոճանապարհը
Ընթացքի մեջ են Ախուրյան բնակավայրը Արևիկ գյուղին կապող ներհամայնքային ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են շուրջ 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ հիմքից։ Ճանապարհի բարձրացման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են աղացած, մաքուր՝ առանց հողախառնուրդի ասֆալտանյութով, որն իր խտությամբ ֆիքսվում է ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Համայնքապետարանից տեղեկացրին, որ ասֆալտանյութը տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմը, իսկ աշխատանքները կատարում է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը։ Նույն ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ ներկայացուցչության շենքի սեփականության գրանցումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այդ մասին տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։ Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության ...
Կարդալ ավելին »Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած ապօրինի ծառահատումը չկանխելու, համապատասխան իրավախախտումը չարձանագրելու և հետագայում նրա կողմից ապօրինի ծառահատումը թույլատրելու համար ...
Կարդալ ավելին »Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Կարմիրգյուղի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է շուրջ 1 կիլոմետր երկարության ...
Կարդալ ավելին »Թումանյանի ընտանիքը` անանց արժեքներ
Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում՝ «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսությունը ներկայացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Բանախոսը ներկայացրել է Հովհաննես Թումանյան թանգարանի կողմից ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 16/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.00 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 387.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 442.00 դրամ (-2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 451.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.88 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 5.00 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »