Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի բնականոն աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի շտապ վերադարձը ՀԱՊԿ-ի նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ, կնպաստի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ «Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան կառուցելու. Փաշինյան
Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Համապատասխան նախագիծը քննարկվեց կառավարության հերթական նիստին։ «Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով
Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողություն։ Նախարարության կողմից հուշագրերը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունների կողմից՝ տնօրեն Վահե Ղազարյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Ս․Ա․Ֆ․Ա․» ՍՊԸ-ը կողմից նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր՝ «Այսբերգ» տեսակի հազարի ցանքատարածությունների մշակման նպատակով։ «Ագրոփիգ» ՍՊԸ-ն նախատեսում է իրագործել խոզաբուծական ֆերմայի և մսի վերամշակման ծրագիր` հատուկ ընտրված ...
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակում են գերիշխել արյան շրջանառության հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը
Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ինչպես 2022 թվականին, մահացության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Անցյալ տարի դա հանդիսացել է 12 հազար 973, իսկ 2022-ին՝ 14 հազար 239 մարդու մահվան պատճառ: 2023-ին նորագոյացություններից մահացել է 5089 (2022-ին՝ 5141), շնչառական օրգանների հիվանդություններից՝ 2090 (2363), ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 08-02-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2230.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.10%-ով և կազմել 8393.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 2109.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.07%-ով և կազմել 16050.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 08-02-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.13%-ով և կազմել 2047.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 22.30 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.59%-ով և կազմել 887.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 08-02-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 16921.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7611.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 7628.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 1124.71 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 08-02-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 38677.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 4995.06 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 15756.64 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 08-02-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.87%-ով և կազմել 74.12 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.00%-ով և կազմել 79.51 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »