Author Archives: admin

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 17/07/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.76%-ով և կազմել 3341.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 38.14 դոլար, իսկ պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1419.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 17/07/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 44023.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 6243.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 20677.80 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 17/07/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 24060.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 7766.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 8938.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 1114.06 կետ:

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք խաչմերուկներում լուսացույցեր կգործարկվեն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 17-ից, Աբովյան-Պուշկինի փողոցների, Խուդյակովի- Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդալ ավելին »

Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի, Երևանյան, Խանջյան, Շիրազի փողոցների, Հաղթանակ, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի մի շարք հասցեներում հուլիսի 17-ին ժամը 12:00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։ 

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարության շրջիկ գրասենյակները կսպասարկեն Շիրակի մարզում

Հայաստանի ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ժամը 11:00-16:00 ծառայություններ կմատուցվեն Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում ...

Կարդալ ավելին »

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհ կկառուցվի

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը:  Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։  Չափագրումն ավարտված է:   Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1224929

Կարդալ ավելին »

Չինաստանում եւ Հայաստանում հիմնադրվել է Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը

Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։ Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։ Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 16/07/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 384.12 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 448.81 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0142 դրամով և կազմել 4.9114 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.22 դրամով և կազմել 516.87 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 16/07/25

Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 39678.02 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 2825.31 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 3505.00 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.60%-ով և կազմել 24590.12 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader