Author Archives: admin

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 2 ոստիկան ազատվել է աշխատանքից

Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը շուրջ 3.4 մլրդ դրամ կհատկացնի դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցմանը

Կառավարությունը հաստատեց շուրջ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման նախագիծ՝ ուղղված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ու գույքային համալրման ծրագրի իրականացմանը։ Կառավարության նիստում  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գումարը նախատեսվում է ուղղել նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման ծրագիր իրականացնող հաստատությունների նյութատեխնիկական հագեցմանն ու ավագ դպրոցների վերակառուցմանը։ Նախագծով 2 մլրդ դրամ կուղղվի ...

Կարդալ ավելին »

Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի պրեմիերան՝ «Ոսկե ծիրան»-ում

Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։ Զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 1.5 մլրդ դրամ կհատկացնի մարզերում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը շուրջ 1.568 մլրդ դրամ կուղղի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն վերաբաշխման միջոցով՝ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումներից։ Ըստ նախագծի՝ գումարները կուղղվեն հետևյալ մարզերին. Արմավիրի մարզ-287.9 մլն դրամ՝ Փարաքարի նորակառույց թաղամասի անձրևատար կոլեկտորի վերակառուցման համար, Լոռու մարզ-697.2 մլն դրամ՝ Տաշիրի կամուրջների վերանորոգման, Ալավերդու հենապատերի և փողոցների նորոգման, Սանահին թաղամասի ջրամատակարարման համակարգի արդիականացման ...

Կարդալ ավելին »

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը. իրականացվում են միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ներկայացրեց կրթական ճարտարապետությունը՝ մանկապարտեզից մինչև Ակադեմիական քաղաք

Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ամբողջական տեսք է ստանում, որի առանցքում է կրթության հասանելիությունն ու որակը բոլոր մակարդակներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կունենա շարունակություն։  Վարչապետի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով, որ այն կրթության պարտադիր մաս է։   «Մենք պետք է լրջությամբ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց ՄԿՈՒ համակարգում պետպատվերով տեղերի նոր բաշխումը

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հաստատեց 2024–2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է աշխատաշուկայի պահանջարկին համընթաց մասնագետների պատրաստումը, և այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել են մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությունը խթանող և աշխատաշուկայի վրա հիմնված մոտեցումներ։ «Նախորդ տարի ...

Կարդալ ավելին »

Ծովինարում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել։ Ծովինարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 198 միլիոն  750 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ինչպես փոխանցեցին Մարտունու համայնքապետարանից, ծրագրով նախատեսված է Ծովինարի ոռոգման ջրատարի արտաքին ու ...

Կարդալ ավելին »

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։  Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։  Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։ Առևտրի կենտրոնի ղեկավարի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 17/07/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.29%-ով և կազմել 66.79 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 68.86 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader