Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ. 20-02-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 2203.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.42%-ով և կազմել 8445.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2046.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 16420.00 դոլար, անագի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 26650.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել․ 20-02-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 38627.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 5005.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15775.65 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 20-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 17092.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7768.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 7728.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 1105.63 կետ:

Կարդալ ավելին »

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:   Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումները դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: Այդ մասին հաղորդում է Yonhap-ը: Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։ Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ...

Կարդալ ավելին »

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործը դատարանում է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ծիծեռնակաբերդւ խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի ...

Կարդալ ավելին »

Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

«Տարվա լավագույն փրկարարական ծառայող» ճանաչված փրկարարական ծառայողները խրախուսվել են դրամական պարգևներով

Փետրվարի 16-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին 2023 թվականին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, լավագույն աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության, գրանցված արտակարգ դեպքերին, պատահարներին օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած բարձր պատրաստականության, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 19-ն արդեն մեր տոնացույցում դարձել է առանձնահատուկ ու նշանավոր օր․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրվա խորհուրդին՝ Գիրք նվիելու տոնին և շնորհավորել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ․ Թումանյանի 155-րդ տարեդարձի առթիվ։ Նա, մասնավորապես, գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, փետրվարի 19-ն արդեն մեր տոնացույցում դարձել է առանձնահատուկ ու նշանավոր օր գրողների, արվեստագետների, գրասեր հասարակության համար։ Այն տոնվում է պետական մակարդակով` որպես Գրքի նվիրատվության օր, բոլոր գրադարաններում, կրթամշակութային հաստատություններում, պետական ...

Կարդալ ավելին »

Սուրիկ Խաչատրյանը կարող է զրկվել Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից

ՀԵՏՔ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 100 %-ով պատկանող «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն կարող է զրկվել Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից։ 2016թ․ հուլիսի 22-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ին 29,4 տարի ժամկետով ժամանակավոր տիրապետման ու օգտագործման էր հանձնվել Ոսկեձորի հանքավայրը, որտեղից պետք է 18032 կգ ոսկի, 219,453 տ արծաթ, 16170 տ պղինձ, 78627 տ ցինկ արդյունահանվեր՝ առաջին գոտուց, ...

Կարդալ ավելին »
ajax-loader