Author Archives: admin

Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ձյան պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել է Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին հայտնել են վարչության մամուլի ծառայությունում։ «Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է», – հաղորդագրությունից հատված ...

Կարդալ ավելին »

Գառնի համայնքի 2 բնակավայրում բենզալցակայաններ են ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 12/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմինց հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի վարչապետն ընդունել է Հայաստան այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ ...

Կարդալ ավելին »

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերն սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։ ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի: Զեկույցում նշվում է, որ զուտ դրամական փոխանցումները նվազել են 47.2%-ով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: «2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9% անկում, որը պայմանավորված է պարենային գների 5.8% անկմամբ: Արտահանման աճը պահպանվել ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 9 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակելու, պաշտոնեական գույքը չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ ...

Կարդալ ավելին »

Սահմանի դելիմիտացիայի գործում խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների ...

Կարդալ ավելին »

Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի անվան այգին. Անն Իդալգո

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Անն Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին ՀՀ հանձնելու փաստաթղթերը

Հայաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 22-ին ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader