Author Archives: admin

ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 91.585.350 ՀՀ ...

Կարդալ ավելին »

Սիգարետի ներմուծման ծավալները 2022թ.-ին կրճատվել են շուրջ 30%-ով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ ...

Կարդալ ավելին »

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։ Հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։ Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս ...

Կարդալ ավելին »

Հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է 5.3 %-ով

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով:

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայաստանի 2 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից: Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը կմենամարտի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը կլինի բելգիացի Նոա Հաջիտը: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 78.44 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 82.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Տաքսի ծառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ

Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբերից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Եթե ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում տաքսի ծառայությունների միջոցով, ապա էլեկտրոնային համակարգն ինտեգրվելու է Պետական եկամուտների կոմիտեի հետ։ էլեկտրոնային հարթակը, որպես հարկային գործակալ, արդեն պարտավորություն է կրելու տվյալ ֆիզիկական անձի համար ներկայացնելու հայտարարություն և վճարելու օրենքով սահմանված պետական տուրքը։ Փոփոխությամբ հնարավորություն է ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեքները մարտի 5-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Երևանի առանձին հատվածներում մարտի 5-ի և 8-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների ...

Կարդալ ավելին »
ajax-loader