Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ: Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում ...
Կարդալ ավելին »Լարսում ոչ մի խոչընդոտ, ոչ մի սահմանափակում չկա մեր մեքենաների համար․ ՀՀ մաքսային կցորդ
Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե ռուսական կողմը մտադիր է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և այդպիսով պատժել ՀՀ իշխանություններին, իսկ արդյունքում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում վստահեցրել է, որ որևէ խնդիր չկա, Լարսը բաց է հայկական մեքենաների համար, և մեր բեռնատարներն անխոչընդոտ անցնում են։ «Տեղեկությունների հավանական ...
Կարդալ ավելին »Ազգային գրադարանն այսօր փակ կլինի. պատճառը ջրանջատումն է
Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են. «Սիրելի ընթերցողներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, դադարեցրել է ջրամատակարարումը մի շարք հասցեներում, ինչի արդյունքում ջրազրկվել է նաև Հայաստանի ազգային գրադարանը։ Պատշաճ սպասարկում իրականացնելու անհնարինության պատճառով գրադարանը փակ կլինի մինչև 18։00-ն»։
Կարդալ ավելին »Սոչին ու Կապանը կարող են եղբայրական քաղաքներ դառնալ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում խոսել է Սոչիի և դրա եղբայրական քաղաքների մասին։ Զախարովան նշել է, որ աշխատանքներ են տարվում Սոչիի՝ եղբայրական քաղաք դառնալու ուղղությամբ Հայաստանի Կապան, Կուբայի Վարադեռո և Մեքսիկայի Ակապուլկո քաղաքների հետ։
Կարդալ ավելին »Հայաստանում ներդրումային ծրագրերը պետք է դառնան անխոչընդոտ․ Փաշինյան
«Ե՛վ 2019-ին, եւ՛ 2022-ին, եւ՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք, եւ սա մեր Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է կառավարության հետեւյալ մոտեցման եւ կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետեւյալ ուղերձը՝ «հարստացիր եւ հարստացրու»»,- ասել է նա: Եգիպտոսում առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել ...
Կարդալ ավելին »2024-ի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2024 թվականի սկզբից Հայաստանից ՌԴ արտահանվել է ավելի քան 20 միլիոն ծաղիկ, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ: Արտահանված կակաչների թիվն աճել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ:
Կարդալ ավելին »Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Կարդալ ավելին »2024 թ. փետրվարին իրականացվել է 976.0 մլրդ ՀՀ դրամի շուրջ 53․5 մլն գործարք․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:
Կարդալ ավելին »Նավթի գինը նվազել է
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 78.28 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 82.18 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »